Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Շարմազանովը բացառեց, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը ժամանակից շուտ հրաժարական կտա

Շարմազանովը բացառեց, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը ժամանակից շուտ հրաժարական կտա
16.11.2017 | 00:47

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արտառոց չի համարում, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները խիստ քննադատության տակ են առել վարչապետ Կարեն Կարապետյանին և նրա կառավարությունը: «Քաղաքական աշուն է, թեժանում են կրքերը»,- ասաց նա: «Ես չեմ զարմանում, որովհետև այդ խմբակցությունն ընդդիմադիր խմբակցություն է, իսկ ընդդիմությունը սովորաբար քննադատում է: Մենք սատարում ենք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությանը, կարծում ենք, որ կառավարության քաղաքականությունը միտված է մեր երկրում առկա խնդիրները լուծելուն: Այն որքանով արդյունավետ կամ անարդյունավետ կլինի, ցույց կտա ժամանակը»,- ընդգծեց Շարմազանովը:

Դիտարկմանը, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների քննադատություններում քաղաքական ենթատեքստ կար, Շարմազանովն արձագանքեց. «Քաղաքական գործընթացների մեջ պետք է լինի քաղաքական ենթատեքստ: Եթե լիներ անձնական, դա ծիծաղելի կլիներ: Շատ նորմալ է, որ քաղաքական ուժերը շփվում են քաղաքական ենթատեքստերով: Հիմա իրենք հարց են բարձրացրել, կտեսնենք՝ այսօր և վաղը բյուջեի քննարկումն ինչպես կընթանա: Եվ, ինչպես մեր հարգարժան առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն էր ասում ու շատ ճիշտ էր ասում, ընդդիմությունը քննադատելու համար է, իշխանությունը նրա համար է, որպեսզի պատասխանի այդ քննադատություններին: Երբ անձրև է գալիս, ընդդիմությունն ասում է` իշխանությունն է մեղավոր, երբ արև է լինում, ընդդիմությունն ասում է` սա իմ շնորհքն է: Սա էլ ես չեմ ասել, ավելի խելացի մարդ է ասել, որի անունն է Լևոն Տեր-Պետրոսյան»:


Ինչ վերաբերում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների առաջարկին` ստեղծել հանձնաժողով և ուսումնասիրել, թե ինչպես է գոյացել Կարեն Կարապետյանի և Վարդան Հարությունյանի ունեցվածքը, նաև գազի ու բենզինի ոլորտում չարաշահումները, ԱԺ փոխխոսնակը նշեց, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար անհրաժեշտ է 27 ստորագրություն, իսկ Հանրապետականն ինքն է օրակարգ թելադրում. «ՀՀԿ-ն երբեք ինչ-որ բանի չի միանում, ՀՀԿ-ն ինքն է օրակարգ թելադրում: Եթե մենք այս պահին քննիչ հանձնաժողովի ստեղծում չենք նախաձեռնել, բնականաբար դրա ջատագովները չենք: Բայց, մյուս կողմից, չենք մերժում որևէ ընդդիմադիր խմբակցության՝ նախաձեռնություն հայտարարելու իրավունքը»: Շարմազանովը բացառեց, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը ժամանակից շուտ հրաժարական կտա: Ըստ նրա` եթե այս կառավարությունը ձախողի, դա կլինի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձախողում, սակայն ձախողման միտումներ չկան. «Կան դրական միտումներ և առաջընթացի միտումներ, որ լինելու են երկարաժամկետ, և 2022 թ., երբ գնանք նոր ընտրությունների, կարձանագրենք այն բոլոր պլյուսները, որ ունենք»:

Դիտվել է՝ 3100

Մեկնաբանություններ